Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի դպրոցում տեղի է ունեցել զինված հարձակում։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ 17 կամ 18 տարեկան մի երիտասարդ ներխուժել է դպրոց և անկանոն կրակ բացել՝ վիրավորելով մի քանի աշակերտների և պատանդ վերցնելով նրանց։
Աշակերտների մեծ մասը տարհանվել է։ Հաղորդվում է, որ հարձակվողը ինքնասպան է եղել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է առնվազն 16 աշակերտ։ Հարձակվողի ինքնությունը և դրդապատճառները պարզվում են։
Շանլըուրֆայի նահանգապետ Հասան Շիլդակը հայտնել է, որ հարձակվողը դպրոցի նախկին աշակերտ է, ծնված 2007 թվականին։ NTV-ի թղթակցի խոսքով՝ դրդապատճառը կարող է լինել անձնական վրեժխնդրությունը: Ենթադրվում է, որ երիտասարդը եկել է հաշիվ մաքրելու ընկերոջ հետ, որի հետ նախկինում կոնֆլիկտ է ունեցել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։