Թուրքիայի փոխնախագահ․ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը սադրանք է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի դեմ
Թուրքիայի փոխնախագահը քննադատել է Իսրայելի նախաձեռնությունը՝ այն որակելով սադրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դեմ։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է Թուրքիայի մամուլի ասոցիացիայի կազմակերպած «Անատոլիական զրույցներ» ծրագրին, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է Anadolu-ն։
Յըլմազն անդրադարձել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հայտարարությանը, ըստ որի վերջինս պատրաստվում է կառավարության քննարկմանը ներկայացնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկ։
«Մենք որևէ կերպ չենք կարող ընդունել այս մոտեցումը։ Ակնհայտ է, թե ինչու է Իսրայելը դիմում նման նախաձեռնությունների։ Դրանք իրենց իսկ իրականացրած ցեղասպանությունն ու սեփական հանցագործությունները քողարկելու փորձեր են։ Ինչ էլ անեն, Գազայում տեղի ունեցածը կատարվել է ողջ մարդկության աչքի առաջ։ Այն արդեն դարձել է պատմության մաս, արձանագրված է և երբեք չի մոռացվելու։ Գազայում տեղի ունեցածը երբեք չի մոռացվելու։ Դրա հետևանքները մարդկության խղճի վրա կշարունակեն արտացոլվել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։ Միևնույն ժամանակ, սա կարելի է գնահատել նաև որպես սադրանք՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման դեմ», – հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։