Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Էրդողանին վիրավորելու համար
Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայում դատապարտվել է 11 ամիս և 20 օր ազատազրկման՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, սակայն նա չի ընդունել իր մեղքը։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատապարտվել է 11 ամիս և 20 օր ազատազրկման՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, հայտնում է Ermenihaber.am-ը։
Համապատասխան վճիռը կայացվել է Մերսինի 3-րդ քրեական դատարանի կողմից։
Նշվում է, որ գործը հարուցվել էր շուրջ երկու տարի առաջ։ Դատական գործընթացի ընթացքում Քըլըչդարօղլուն իր պաշտպանական ելույթներում հայտարարել էր, որ չի զղջում իր արտահայտությունների համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։