Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին կիրառել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ այն կարևորելով տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։ Նա նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրումը կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտնում է «Anadolu»-ն։
Նա նշել է, որ ակնկալվում է խաղաղության համաձայնագրի կյանքի կոչումը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում արդեն նկատվում են լարվածության նվազման և համագործակցության խորացման միտումներ։
«Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի, և մենք կտեսնենք մինչ այժմ իրականացված ջանքերի արդյունքը։ Արդեն հիմա նկատվում է, որ հակամարտության բացակայության պայմաններում խաղաղության առկայությունը դրական ազդեցություն ունի տարածաշրջանի վրա»,– ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի զարգացման վրա՝ հատկապես կապակցվածության, առևտրի, տնտեսության և էներգետիկ անվտանգության ոլորտներում։
Միաժամանակ Ֆիդանը կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ այն դիտարկելով որպես տարածաշրջանային կապակցվածության կարևոր բաղադրիչ։
«Այս հարցում մենք սերտ համագործակցություն ունենք Եվրոպական միության հետ՝ կապակցվածության նախագծերի շրջանակում։ Այս թեմաների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումները»,– նշել է նա։
Ֆիդանը նաև հավելել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանի երկրները կարող են արձանագրել զգալի առաջընթաց՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ կապակցվածության ոլորտում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։