Թուրքիան աշխատում է Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ
Էրդողանը Աստանայում հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է զարգացնել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքը՝ ընդլայնելով տրանսպորտային և մաքսային ենթակառուցվածքները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում կայացած «Թուրքիա-Ղազախստան աշխատանքային համաժողովում» հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աշխատել Կասպից ծովով անցնող Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ, հայտնում է Ermenihaber.am–ը։
Նրա խոսքով՝ ծրագիրը ներառում է երկաթուղային կապերի, նավահանգստային ենթակառուցվածքների և մաքսային թվայնացված համակարգերի ինտեգրում՝ նպատակ ունենալով բարձրացնել եվրասիական տարածաշրջանի մրցունակությունը համաշխարհային տնտեսությունում։
Էրդողանը նաև նշել է, որ Ղազախստանի հետ համագործակցությունը զարգանում է էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Անկարան նպատակ ունի մեծացնել Ղազախստանից նավթի տարանցումը Թուրքիայի տարածքով դեպի համաշխարհային շուկաներ, ինչպես նաև խորացնել համատեղ արտադրական նախագծերը պաշտպանական ոլորտում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։