Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ ստորագրում
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման վրա՝ ընդգծելով տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության կարևորությունը։

Անկարայում հույս ունեն, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ», — նշել է նա։
Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը նաև տնտեսական օգուտներ ունի։
«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման գործում չափազանց կարևոր է, քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այս միջանցքի անվտանգության տեսանկյունից։ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար։ Այս հարցի շուրջ մենք աշխատում ենք նաև Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան», — հավելել է Թուրքիայի նախարարը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։