Սյունիքի մարզում նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. նախագիծ
Նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ ընդգծելով, որ ոլորտում առկա խնդիրները լուրջ մարտահրավեր են գյուղատնտեսության կայուն զարգացման համար:

Հայաստանում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածության, ջրի մեծ կորուստների ու կլիմայական ռիսկերի հասցեագրման նպատակով պետությունը խոշոր ներդրումային ծրագիր է մեկնարկում։ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ ընդգծելով, որ ոլորտում առկա խնդիրները լուրջ մարտահրավեր են գյուղատնտեսության կայուն զարգացման համար:
2025 թվականին կնքված համաձայնագրով նախատեսվող վարկային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 100 մլն եվրո։ Միջոցները կբաշխվեն հետևյալ ուղղություններով.
-
70 մլն եվրո. Կուղղվի ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչին՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող՝ Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին:
-
30 մլն եվրո. Կհատկացվի հատուկ Սյունիքի մարզում ոռոգման համակարգերի վերականգնման, ջրային ռեսուրսների կառավարման բարելավման և գյուղատնտեսության զարգացման ծրագրերին:
«Սյունիքի մարզն ունի գյուղատնտեսական մեծ ներուժ, և որպես պետություն՝ մենք մեր պարտքն ենք համարում հանդես գալ բարեփոխումային ծրագրերով»,- նշել է Նվարդ Վարդանյանը։
Ըստ ջրային կոմիտեի փոխնախագահի՝ ծրագրով նախատեսվում է փուլային եղանակով իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի արդիականացումը: Մասնավորապես, կառուցվելու են ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ինչպես նաև ներդրվելու են ջրի կրկնակի օգտագործման համակարգեր։
Բացի վարկային միջոցներից, Եվրոպական միությունը ոլորտին կտրամադրի նաև 12 մլն 456 հազար եվրո դրամաշնորհ՝ ուղղված տեխնիկական վերազինմանն ու կարողությունների զարգացմանը։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արդեն իսկ դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախագծին, որը նիստի ժամանակ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։