Հայաստան
31 օգոստոսի 2026 • 09:38
Ստորագրվել է Ամուլսարի համայնքային զարգացման համաձայնագիրը․ նախատեսվում են միլիոնավոր դոլարների ներդրումներ
Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (գործադիր տնօրեն՝ Հայկ Ալոյան) և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների ղեկավարների միջև։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում «Համայնքային զարգացման համաձայնագիրը»։
Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (գործադիր տնօրեն՝ Հայկ Ալոյան) և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների ղեկավարների միջև։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնել է համայնքային զարգացման հետևյալ ֆինանսական պարտավորությունները․
-
Առաջին 18 ամիսների համար (2025թ․ հուլիսի 1 - 2026թ․ դեկտեմբերի 31)․ 10.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
-
Շինարարության փուլում․ Տարեկան 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
-
Արտադրության փուլում․ Տարեկան 7-ից 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (կախված ոսկու միջազգային միջին գնից)։
Ծրագրերի ֆինանսավորումն ու կառավարումն իրականացվելու է հատուկ ստեղծվող «Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի» միջոցով։
-
Ազդակիր բնակավայրերն են․ Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը (ներառյալ Սարալանջն ու Ուղեձորը) և Գորայքը։
Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Լիդիան Արմենիայում» Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։