Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից քանդված հայկական եկեղեցու հարցը, միջազգային քննարկում չենք դարձնի. Փաշինյան
Փաշինյանն այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից քանդված եկեղեցուն նշել է , որ դա չեն դարձնի միջազգային քննարկման առարկա, հաշվի առնելով նախորդ փորձը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ՝ Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից քանդված եկեղեցու վերաբերյալ, լրագրողի այն հարցին թե արդյոք դա դիտարկվում է խաղաղության տրամաբանության շրջանակներում, և արդյոք նման գործողությունները չեն խոչընդոտում կամ խանգարում այդ երկխոսությանը, վարչապետը պատասխանել է.
《 Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում, դուք ասացիք սա է խաղաղությունը։ Ես ասել եմ խաղաղության իմ չափանիշը։ Դա նա է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայ –Ադրբեջանական փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվոււմ։
ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և մենք որևէ հարցի, և՛ Ադրբեջանը, և՛ ՀՀ-ն պետք է վերաբերվեն այս տեսակետից։》
Եվ լրագրողի այն մյուս հարցին, թե պատրաստվում է արդյո՞ք պաշտոնական Երևանը , միջազգային հարթակներում բարձրացնել այս հարցը, նշելով որ պատմամշակութային արժեքները վերացնելը, ավելի շատ թշնամանքի դրսևորում է, քան խաղաղությանը միտված քայլ։ Վարչապետը մեջբերել է 《Նոր Կտակարան》–ից խոսքեր ասելով .
《Դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք, և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափելու եք։》
Փաշինյանը նշել է նաև ,որ նախորդ փորձը հաշվի առնելով դա չեն դարձնի միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով և դա մի իրավիճակ է , որ իրենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանան։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: