Մշակույթ
21 ապրիլի 2026 • 09:45
Ստեփանակերտում Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի տաճարը
«Սա հստակ նպատակադրված քաղաքականություն է»:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարն ավերվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
«Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ»․ սա հստակ նպատակադրված քաղաքականություն է՝ վերացնելու հայկական ներկայության բոլոր տեսանելի հետքերը։ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերումը այդ ծրագրի հերթական, բայց ոչ պատահական դրվագն է։
Տաճարի ավերումը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ևս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ավերումից առաջ ադրբեջանական սոցցանցերում բացահայտորեն տարածվում էին կոչեր՝ քանդելու եկեղեցին։ Սա նշանակում է, որ տեղի ունեցածը ոչ միայն կանխատեսելի էր, այլև հանրային հարթակում նախապատրաստված։ Երբ նման կոչերը մնում են անպատիժ և վերածվում են գործողության, դա արդեն վկայում է ոչ թե առանձին խմբերի, այլ համակարգի խնդիրի մասին, որտեղ ատելությունը դառնում է գործիք»:
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։