Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Մշակույթ
1 նոյեմբերի 2026 • 10:44

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ

Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Միաժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար ներկայացվել է հայկական նոր հայտ՝ «Արենի-1 քարայր․ նախնադարյան կյանքն ու գինեգործությունը Արփա գետի հովտում» խորագրով։

Հայտը մշակվել է պետական և մասնավոր հատվածների համագործակցության արդյունքում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով։ Նախաձեռնության ֆինանսավորումն ապահովել է հասարակական կազմակերպությունը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև