Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Մշակույթ
21 հոկտեմբերի 2026 • 15:22

Հայաստանում կկայանա իսպանական SpaDuet դուետի բացառիկ համերգը՝ Գաֆեսճէան արվեստի կենտրոնում

Համերգային ծրագիրը խոստանում է լինել բազմաժանր և տպավորիչ՝ ներառելով երաժշտական լայն ճանապարհորդություն՝ ավանդական ժողովրդական մեղեդիներից մինչև ջազի դասական գլուխգործոցներ և կինոերաժշտության կախարդական էջեր։

Հայաստանում կկայանա իսպանական SpaDuet դուետի բացառիկ համերգը՝ Գաֆեսճէան արվեստի կենտրոնում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին, Գաֆեսճէան արվեստի կենտրոնում երաժշտասերներին սպասվում է յուրահատուկ մշակութային երեկո։ Երևանում հանդես կգա Իսպանիայից ժամանած հայտնի SpaDuet երաժշտական դուետը։

Համերգային ծրագիրը խոստանում է լինել բազմաժանր և տպավորիչ՝ ներառելով երաժշտական լայն ճանապարհորդություն՝ ավանդական ժողովրդական մեղեդիներից մինչև ջազի դասական գլուխգործոցներ և կինոերաժշտության կախարդական էջեր։

Բեմում կլինեն տաղանդավոր երաժիշտներ՝ դաշնակահար Ալֆրեդո Օյագուես Մոնտերոն և սաքսոֆոնահար Ռոդրիգո Պերես Վիլան։ Համերգային ձևաչափը նախատեսված է այնպես, որ ստեղծվի առավելագույնս ջերմ ու մտերիմ մթնոլորտ. երաժիշտները ոչ միայն կկատարեն ստեղծագործությունները, այլև կպատմեն դրանց նախապատմության մասին՝ ստեղծելով անմիջական և վառ կապ հանդիսատեսի հետ։

Միջոցառումը հիանալի հնարավորություն է երաժշտության սիրահարների համար՝ վայելելու բարձրարժեք կատարումներ արտասահմանյան վարպետների մասնակցությամբ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև