Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ
Հոբելյանական շաբաթ.Ստաս Նամին
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մայիսի 3–11-ը տեղի կունենան հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։ Տեղեկությունը տրամադրում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվի «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա։
Մայիսի 4–11-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսը՝ «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» խորագրերով։
Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, կներկայացվի «Բիթլոմանիա» մյուզիքլը՝ ուրախ, ռոմանտիկ և էներգիայով լի ներկայացում, որում կհնչեն The Beatles-ի 25 անմահ հիթերը։
Մայիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, հանդիսատեսը կարող է վայելել «Մազեր»՝ լեգենդար հիպի-ռոք մյուզիքլի բացառիկ բեմադրություն, որը պատմում է երիտասարդության, ազատության և սիրո մասին։
Մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ստաս Նամինի լեգենդար «Ծաղիկներ» («Цветы») խմբի բացառիկ համերգը, որտեղ կհնչեն տասնամյակների փորձություն անցած հիթեր, այդ թվում՝ «Звездочка моя ясная», «Летний вечер», «Мы желаем счастья вам» և այլ ճանաչված ստեղծագործություններ։ Կես դարից ավելի ռոք երաժշտության պատմություն կերտած խումբը հանդիսատեսին կպարգևի հոգու անմոռանալի տոն՝ իր վարպետությունն ու էներգիան նվիրելով Ստաս Նամինի, Ալեքսանդր Գրեցինինի, Վալերի Դիորդիցայի, Յուրի Վիլնինի, Օլեգ Պրեդտեչենսկու և հոբելյարի թատրոնի վոկալիստների շնորհիվ։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։