Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին
Մխիթարյանը մոտ է վերադարձին․ կարող է ընդգրկվել «Ռոմայի» դեմ խաղում։

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի թիմի հայտացուցակում Իտալիայի Ա սերիայի առաջիկա՝ «Ռոմայի» դեմ խաղում այս մասին հայտնում է armposrt.am կայքը։
Ըստ իտալական աղբյուրների՝ 37-ամյա ֆուտբոլիստը սպասվածից արագ է ապաքինվում ազդրի վնասվածքից, որը ստացել էր նախորդ ամիս «Ատալանտայի» դեմ հանդիպման ժամանակ։ Վնասվածքի պատճառով Մխիթարյանը բաց էր թողել նաև «Ֆիորենտինայի» դեմ վերջին խաղը, որտեղ «Ինտերը» միավորներ կորցրեց։
Չնայած դրան՝ միլանյան ակումբը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով առաջ անցնելով «Միլանից», սակայն առաջնության ավարտին մնացած 8 տուրում թիմն այլևս սխալվելու իրավունք չունի՝ հաշվի առնելով, որ երեք խաղ անընդմեջ չի հաղթել։
Թիմի ճամբարից կան նաև դրական նորություններ․ հարձակվող Լաուտարո Մարտինեսը վերադարձել է լիարժեք մարզումներին և, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի «Ռոմայի» դեմ խաղում։
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, սպասվում է, որ նա հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: