Շվեդիան պարտության մատնեց Թունիսին, Կոտ դ’Իվուարը՝ Էկվադորին
Դուբլի հեղինակ է դարձել «Բրայթոնի» կիսապաշտպան Յասին Այարին

Աշխարհի առաջնության խմբայն փուլի առաջին տուրում Շվեդիայի հավաքականը 5:1 հաշվով պարտության է մատնել Թունիսին ու F խմբի առաջատարն է։
Դուբլի հեղինակ է դարձել «Բրայթոնի» կիսապաշտպան Յասին Այարին։ Աչքի ընկան անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը եւ գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Մատիաս Սվանբերգը։
Թունիսի թիմից միակ գոլը խփել է սլովենական «Մարիբորի» պաշտպան Օմար Ռեկիկը։
Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Նիդերլանդների և Ճապոնիայի հավաքականները խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:
E խմբում Կոտ դ’Իվուարը 1:0 հաշվով հաղթեց Էկվադորին եւ 3 միավորով երկրորդ տեղում է։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադա Դիալոն խփել է միակ գոլը։
Առաջատարը Գերմանիան է։ Թիմը 7:1 հաշվով հաղթել էր Կյուրասաոյի թիմին։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: