Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ․․․ Բագրատ Սրբազան
Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:

Հաղթանակն այլընտրանք չունի․ իր ուղերձում ընդգծել է Բագրատ Սրբազանը։
«Շուշիի՝ մեր չքնաղ դշխոյի ազատագրության օրն է այսօր, միևնույն ժամանակ, մեր գողացված և կողոպտված ուրախության օրը:
Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:
Խոնարհումս մեր լույս նահատակների առջև: Ինչպես միշտ ասել եմ՝ ես, մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու:
Մենք մեր հերոսներին, մեր նահատակներին երազ ու հաղթանակ ենք պարտք:
Որքան էլ անհավատալի և անհույս թվա ոմանց, ես հավատում եմ Հայոց գալիք Հաղթանակին, քանի որ մենք այս աշխարհից կմեկնենք նզովված կամ օրհնված:
Շուշին, ողջ գերեվարված Արցախ հայրենիքը նայում է մեզ… Իսկ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել Ազգ Հաղթության և հավատարմության:
Եվ այո՛, Հայոց Գալիք Հաղթանակն այլընտրանք չունի», - ասված է ուղերձում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: