Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ով
Տարվա սկզբի համեմատ նույնպես արձանագրվել է դրական դինամիկա. 2026 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ Սևանի մակարդակն ավելացել է 55 սմ-ով։

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ կազմել է 1900.77 մ։ Չնայած հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակն իջել է 1 սանտիմետրով, այն շարունակում է զգալիորեն գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը՝ 2025 թվականի նույն օրվա համեմատ լինելով 16 սմ-ով բարձր։
Տարվա սկզբի համեմատ նույնպես արձանագրվել է դրական դինամիկա. 2026 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ Սևանի մակարդակն ավելացել է 55 սմ-ով։
-
Արփա-Սևան ջրատար. Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած շաբաթվա ընթացքում ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 2.270 մլն մ³ ջուր։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից (հունվարի 1-ից օգոստոսի 2-ը ներառյալ) Արփա-Սևանով լիճ է հոսել 163.634 մլն մ³ ջուր։
-
Ջրառը Սևանա լճից. Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետով հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը բացթողնված ջրի ծավալը կազմել է 6.278 մլն մ³։
Ըստ հիդրոլոգիական տվյալների՝ հուլիսի 2-ից օգոստոսի 2-ն ընկած մեկամսյա հատվածում Սևանա լճից իրականացված ընդհանուր գումարային ջրբացթողումը կազմել է 19.327 մլն մ³։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: