Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի գույք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.
- «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս,
- Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 ԱՄՆ դոլար ավանդի գումար,
- 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը 760.274 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
- Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից՝ 103.833 ԱՄՆ դոլար,
- 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 103.833 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
- Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամը,
- 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 9.774.746 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
- Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 425.803 դրամը,
- 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա գումարից՝ 425.803 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
- Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոն,
- 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 4.853 եվրոյի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ,
- 643.357 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Այսպիսով, դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի.
- էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության (համաձայն գործում առկա նյութերի՝ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686.000.000 դրամ) 39.341 հատ բաժնետոմս,
- Ընդհանուր՝ 864.107 ԱՄՆ դոլար ավանդ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
- Ընդհանուր՝ 10.200.549 դրամ և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
- 4.853 եվրո և դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսներ,
- 2.643.357 դրամ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։