Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ
Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում․Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Երկրորդի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ։ Այս մասին հայտնում են Սերժ Սարգսյանի աշխատակազմից։
«Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:
Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: