Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում արծաթե մեդալ է նվաճել
Կիսաեզրափակչում Կարմրյանը հաղթեց ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։

Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։ 60 կգ քաշային կարգի եզրափակչում հայազգի ռուսաստանաբնակ ըմբիշը 1:3 հաշվով պարտվեց հնդիկ Սիտենդերին։
Կիսաեզրափակչում Կարմրյանը հաղթեց ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։ Մենամարտն ավարտվեց 2:2 հաշվով, սակայն Սերգեյը դուրս եկավ եզրափակիչ՝ շնորհիվ թայ-բրեյքի։ Մրցաշարի սկզբում Կարմրյանը 4-0 հաշվով հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին և 5-0 հաշվով՝ ուզբեկ Բեկզոդբեկ Իբրոխիմովին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես մասնակցել էր մրցաշարին, սակայն մեդալ չէր նվաճել։ Նախկինում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարում նվաճել էին երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: