ՍԱՏՄ-ն պաշտոնական տեղեկատվություն չի ստացել «Ջերմուկ» ապրանքանիշի որոշ խմբաքանակների արգելափակման մասին
ՀՀ ՍԱՏՄ–ն հայտնում է, որ որևէ պաշտոնական տեղեկություն չի ստացել Ռուսաստանի համապատասխան պատկան մարմիններից, որ «Ջերմուկ» ապրանքանիշի որոշ խմբաքանակների վաճառքն արգելափակվել է Ռուսաստանում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ՝ «Ջերմուկ» ապրանքանիշի որոշ խմբաքանակների հնարավոր արգելափակման մասին, ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ձեռնարկվում են պարզաբանման աշխատանքներ, և անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կհրապարակվեն համապատասխան արդյունքները։
Հիշեցնենք, որ համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ Ռուսական պիտակավորման «Честный знак» համակարգը դադարեցրել է Հայաստանի «Ջերմուկ» հանքային ջրի մի խմբաքանակի վաճառքն ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն խանութներում։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ գտնվել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։
Շրջանառության դադարեցման պատճառ է դարձել Ռոսպոտրեբնադզորի նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։ Արգելափակման պատճառ են նշվել «պարտադիր պահանջների խախտումները»։
Նշվում է նաև, որ արգելքի տակ են հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված արտադրանքները։ Ինչպես նշել է Յուսուպովը, «մինչև ստուգման ավարտը այն չի հասնի սպառողներին»։
Պիտակավորման համակարգն արդեն դադարեցրել էր «Ջերմուկ»-ի 2.5 միլիոն շշի վաճառքը 2024 թվականին՝ Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո։ Այն ժամանակ շշում հանքային ջրի փոխարեն հայտնաբերվել էր քացախաթթու։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։