Սասուն Միքայելյանը՝ ցեղասպանության, սահմանազատման և տարածաշրջանային գործընթացների մասին
Միևնույն ժամանակ Սասուն Միքայելյանը ընդգծել է, որ Հայաստանը չի հրաժարվում պահանջատիրությունից։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ հարցական չկա՝ ընդգծելով. «Ո՞նց կարող է հարցական լինել, ցեղասպանություն է եղել»։
Վերջինս այդ թվում ընդգծել է՝ Հայաստանի համար առաջնայինը պետք է լինի սահմանազատման գործընթացը և խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Թուրքիայի դրոշի այրման վերաբերյալ Միքայելյանը նշել է, որ դա համարում է որոշակի քաղաքական ակցիա՝ կապված ընթացիկ գործընթացների հետ, հավելելով, որ այս փուլում անհրաժեշտ է ավելի զուսպ գործել։
Միևնույն ժամանակ Սասուն Միքայելյանը ընդգծել է, որ Հայաստանը չի հրաժարվում պահանջատիրությունից։
ԵԿՄ նախագահը նաև հերքել է որոշ տեղեկություններ սահմանային միջադեպերի վերաբերյալ և նշել, որ կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն Հայաստանին՝ հիշատակելով Ջերմուկն ու Արծվաշենը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: