Սահմանապահ զորքերը խաղաղության սիմվոլ են, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, այդ սահմանին տիրում է խաղաղություն․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանային բոլոր անցակետերն առաջին անգամ վերահսկվում են ՀՀ սահմանապահ զորքերի կողմից, և Ադրբեջանի հետ 12 կմ սահմանային հատվածում ծառայությունն իրականացվում է առանց լարվածության՝ խաղաղ պայմաններում։

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։
Ելույթի ժամանակ վարչապետը նշել է, որ սահմանպահ զորքերի ծառայությունը ՀՀ–ում իրականցվում է մի բացառիկ իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ առաջին անգամ ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և ծառայությունն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից։
Փաշինյանը նշել է նաև․
«Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ–ոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը, սա կարևոր և բացառիկ իրավիճակ է, և պիտի արձանագրեմ որ այդ 12 կմ–ը ՀՀ–ի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ծառայություն են իրականցնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների, և ինքնաձիգների պահունակները, ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ պայուսակների մեջ դրած»:
Վարչապետը հավելել է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի, կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ։
«Սահմանապահ զորքերը խաղաղության սիմվոլ են, որովհետև այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, մեծ հավանականությամբ կամ դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն»,– ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը։
Ելույթի ժամանակ նա նաև նշել է, որ առաջիկայում կշարունակվի և ավարտին կհասցնվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։