RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանն անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիների զարգացումներին, առկա մարտահրավերներին, պետական քաղաքականություններին, մարդկային կապիտալի ձևավորմանը։

Հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի և ֆորումի շրջանակում կայացել է «Ռազմարդյունաբերության զարգացումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ԲՏԱՆ-ից:
Քննարկման ընթացքում նախարար Հայրապետյանն անդրադարձել է ռազմարդյունաբերության ոլորտում վերջին տարիների զարգացումներին, առկա մարտահրավերներին, պետական քաղաքականություններին, մարդկային կապիտալի ձևավորմանը։
Հայրապետյանը նշել է՝ ՀՀ-ի ռազմարդյունաբերությունը դեռևս ձևավորման փուլում է, սակայն արդեն դարձել է երկրի զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ հատկապես վերջին հինգ տարիներին արձանագրելով համակարգային առաջընթաց։
«Մեր առաջնահերթությունը հայրենական արտադրության խթանումն է և պետության, մասնավոր հատվածի ու գիտական համայնքի ջանքերի համատեղումը՝ մրցունակ ռազմարդյունաբերական էկոհամակարգ ձևավորելու նպատակով»,-ասել է նախարարը։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը