Ռուսթավիում ադրբեջանցի հովիվների և ոստիկանության բախում՝ բողոքի ակցիայի ընթացքում
Ռուսթավիում անասնապահները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով անասունների տեղափոխման համար անվտանգ և հասանելի ճանապարհների ապահովում՝ նշելով, որ ներկայիս իրավիճակը դժվարացնում է սեզոնային տեղաշարժը դեպի արոտավայրեր։

Ռուսթավիում ադրբեջանցի հովիվներն ու անասնատերերը բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հատուկ ճանապարհներ հատկացնել կենդանիներին լեռնային արոտավայրեր տեղափոխելու համար։
24News.ge-ի փոխանցմամբ՝ հովիվները նշում են, որ յուրաքանչյուր սեզոն կենդանիներին տեղափոխում են արոտավայրեր, սակայն հստակ երթուղիների բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծում։ Նրանց խոսքով՝ անցուղիների մեծ մասը մասնավորեցված է, և որոշ հողատերեր մեկ հոտի անցկացման համար պահանջում են 500–1000 լարի։
Մայիսի 21-ին նրանք կրկին հավաքվել էին քաղաքի ավտոկայանի հարակից տարածքում՝ պահանջելով պետական միջամտություն և կենդանիների տեղափոխման համար առանձին ճանապարհի տրամադրում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։