Ռուսաստանի կողից Կիևի վրա գիշերային հարվածների հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը
Կիևի վրա ռուսական ուժերի կողմից գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Սա վերջին տարիներին դեսպանատան վնասման հերթական դեպքն է։

Ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա իրականացված գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատան շենքը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կիև քաղաքի Շևչենկոյի շրջանում, որտեղ գտնվում է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը` արձակված հրթիռներից մի քանիսը ընկել են դեսպանատան շենքի մոտակայքում, իսկ պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները։
Նշվում է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը ռուսական ավիահարվածների հետևանքով վնասվել է արդեն մի քանի անգամ։ Վերջին նմանատիպ դեպքը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։
Դրանից հետո Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել էր բողոքի նոտա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։