Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում չի կարող լինել՝ օկուպացիայի պայմաններում. Բոճորիշվիլի
Վրաստանի տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, չի կարող խոսք լինել երկաթուղային երթևեկության կամ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին. անտեղի է նաև խոսել չեզոքության հարցի մասին, որը նույնպես կասկածի տակ էր դրվել. Բոճորիշվիլի

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, հայտնում են վրացական ԶԼՄ-ներ։
«Վրաստանի կառավարության վերաբերմունքը հստակ երևում է միջազգային դատարանների 2021-2025թթ․ որոշումներում։ Սրանք մեր միջազգային իրավական պայքարի արդյունքներն են, որոնցով մենք իրավաբանորեն ապացուցում ենք մեր դիրքորոշումները Ռուսաստանի Դաշնության դեմ՝ վրացական շրջանների անօրինական օկուպացիայի վերաբերյալ։ Այս համատեքստում, երբ Վրաստանի տարածքները օկուպացված են Ռուսաստանի կողմից, չի կարող խոսք լինել երկաթուղային երթևեկության կամ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին. անտեղի է նաև խոսել չեզոքության հարցի մասին, որը նույնպես կասկածի տակ էր դրվել»,-հայտարարել է Բոճորիշվիլին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։