Հայաստան
20 մայիսի 2026 • 07:48
Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է ԱՆՀԱՊԱՂ լքեն Հայաստանը․ Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը պահանջում է ռուսական «գործակալական ցանցի» վերաբերյալ ԱԳՆ-ի անհապաղ արձագանքը։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով The Insider –ի հրապարակմանը կապված Սամվել Կարապետյանին վերագրվող տվյալներին։
«Ինսայդերի հրապարակած տեղեկությունը՝ ռուսական գործակալական ցանցի անդամների վերաբերյալ, պետք է անհապաղ գնահատականի արժանանա ԱԳՆ-ի կողմից։ Սա արժանապատվության, պետականության և ինքնիշխանության հարց է։ Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է ԱՆՀԱՊԱՂ լքեն Հայաստանը։
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին վերագրվող տվյալներին, ապա էական տարբերություն չկա՝ դու Պուտինի օլիգարխն ես, թե ՖՍԲ-ի գործակալ․ կախվածությունը նույնն է»,– գրել է Սարգսյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։