Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ակտիվացնել մշակութային կապերը Ադրբեջանի հետ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվացնեն թուլացած մշակութային և հումանիտար կապերը՝ ընդգծելով նոր կրթական, մշակութային և համագործակցության նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում թուլացած մշակութային և հումանիտար կապերը պետք է ակտիվացվեն։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
Դիվանագետը նշել է, որ լիարժեք երկկողմ համագործակցությունն անհնար է առանց սերտ մշակութային և հումանիտար կապերի։
«Վերջին շրջանում հենց այդ կապերն են, ցավոք, թուլացել, և այժմ ժամանակն է դրանք ակտիվացնելու», — ընդգծել է նա։
Կալուգինի խոսքով՝ կողմերն արդեն քննարկում են մի շարք հեռանկարային նախաձեռնություններ։ Դրանց թվում են՝ Ադրբեջանում համատեղ համալսարանի ստեղծումը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հիման վրա, Մոսկվայում և Բաքվում երկու երկրների դեսպանատներին կից դպրոցների հիմնադրումը, ինչպես նաև Ադրբեջանում Ռուսաստանի տեղեկատվամշակութային կենտրոնի գործունեության վերականգնումը։
«Կան նաև գաղափարներ Ռուսաստանում և Ադրբեջանում մեր պետությունների նշանավոր գործիչների հուշարձանների փոխադարձ տեղադրման վերաբերյալ», — նշել է դիվանագետը։
Նա նաև ընդգծել է, որ հասարակության մեջ կա ստեղծագործական խմբերի հյուրախաղերի վերականգնման, ինչպես նաև երիտասարդական և միջտարածաշրջանային ֆորումների կանոնավոր անցկացման պահանջարկ։
«Մի խոսքով, անելիքները շատ են։ Կարևոր է, որ երկու կողմերում էլ կա այս ուղղությամբ աշխատանքն ակտիվացնելու և բաց թողածը լրացնելու անհրաժեշտության գիտակցում», — ամփոփել է Կալուգինը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։