Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները
«Կարիքի դեպքում ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով»:

Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան ներմուծման սահմանափակումները, եթե անասնաբուժական ռիսկեր առաջանան: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ասել է Ձկնորսության դաշնային գործակալության ղեկավար Իլյա Շեստակովը։
ՏԱՍՍԻ հաղորդմամբ Իլյա Շեստակովն ասել է.«Ռուսաստանն արդեն սահմանափակումներ է սահմանել Հայաստանից կենդանի ձկան ներմուծման վրա։ Եթե բացահայտվեն գործոններ, որոնք կարող են անասնաբուժական ռիսկեր ստեղծել, որոնցով այս ձուկը, երբ տեղափոխվում է, ազդում է մեր անասնաբուժական անվտանգության վրա, ապա անպայման կձեռնարկվեն հետագա քայլեր»:Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հիշատակվել է, որ կենդանի ձկից բացի, Հայաստանը նաև սառեցված ձուկ է արտահանում Ռուսաստան։
Շեստակովը նշել է նաև, որ Հայաստանը եղել է կարմրախայտի զգալի ներմուծող։ Միաժամանակ ասել է. «Ներքին շուկայի հագեցման առումով դա, անշուշտ, որևէ ազդեցություն չի ունենա։ Մենք ունենք կարմրախայտի բավարար չափով ներքին արտադրություն։ Կարիքի դեպքում ներմուծումը կփոխարինվի այլ երկրներով, այդ թվում՝ Թուրքիայով »։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը (ՍՄՏՖ) անցկացվել է հունիսի 3-ից 6-ը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։