Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
1 նոյեմբերի 2026 • 11:09

Ռուսաստանը կարող է Ադրբեջանին մատակարարել «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրետանային համալիրներ․ Շուգաև

Ռուսաստանը կարող է կրկին զինել Ադրբեջանին․ քննարկվում է «Պանցիր-Ս1» համալիրների մատակարարումը

Ռուսաստանը կարող է Ադրբեջանին մատակարարել «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրետանային համալիրներ․ Շուգաև

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը չի բացառել, որ առաջիկայում Ռուսաստանը կարող է համաձայնության գալ Ադրբեջանի հետ «Պանցիր-Ս1» զենիթահրթիռահրետանային համալիրների մատակարարման շուրջ։

Շուգաևի խոսքով՝ այս զինատեսակը մեծ պահանջարկ ունի արտասահմանյան պատվիրատուների շրջանում, և հնարավոր է՝ Ադրբեջանը նույնպես հետաքրքրված լինի դրա ձեռքբերմամբ։

«Մեր պատվիրատուների շրջանում այս արտադրանքը բավականին մեծ պահանջարկ ունի։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց Ադրբեջանի հետ կհասնենք համաձայնության, և նրանք նույնպես կգան այդ որոշմանը»,- ասել է Շուգաևը «Звезда» հեռուստաալիքի եթերում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև