Ռուսաստանը Հնդկաստանից բենզինի ծովային ներմուծում է սկսել. Reuters
Հունիսի 30–ին Կրեմլից հայտնել էին, որ Ռուսաստանը կապի մեջ է այլ երկրների հետ և քննարկում է ընդունելի գներով վառելիքի ներմուծման հարցը։

Ռուսաստանը սկսել է Հնդկաստանից բենզինի ծովային ներմուծումը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են ոլորտի երկու աղբյուրներ, փոխանցում է Reuters գործակալությունը։ Այս քայլն ուղղված է վառելիքի պակասի մեղմմանը, որն առաջացել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հետևանքով։
Վառելիքի դեֆիցիտը զգացվում է Ռուսաստանի բոլոր 11 ժամային գոտիներում. երկրում կիրառվում է սահմանափակում (նորմավորում), լցակայաններում առաջացել են երկար հերթեր, ինչպես նաև գրանցվել է բենզինի գնի ռեկորդային աճ։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը մտադիր է 2026 թվականի հուլիսին և օգոստոսին Ղազախստանից ձեռք բերել 50 000 տոննա բենզին։ Նման քայլի պատճառն այն է, որ երկրում վառելիքի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ մեկ քառորդով։
Հունիսի 30–ին Կրեմլից հայտնել էին, որ Ռուսաստանը կապի մեջ է այլ երկրների հետ և քննարկում է ընդունելի գներով վառելիքի ներմուծման հարցը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։