Ռուսաստանը Հայաստանի ընտրություններում «իր սեփական» թեկնածուն չունի
Հուզական դրսևորումները կարող են վնասակար լինել։

Ռուսաստանը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «իր սեփական» թեկնածուն չունի, նրա համար կարևորը Հայաստանն է։ Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Armenia մուլտիմեդիա հարթակում՝ Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենթ տեսակոնֆերանսի ժամանակ։ «Մարդիկ հաճախ հարցնում են. ո՞վ է Ռուսաստանի թեկնածուն Հայաստանում։ Հայաստանն է Ռուսաստանի թեկնածուն , քանի որ Հայաստանը կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրի այն անձին, ում անհրաժեշտ կհամարի։ Եվ սա շատ ավելի արդարացի և ճիշտ մոտեցում է, քան ինչ-որ մեկին մատնացույց անելը և ասելը. «Սա մեր մարդն է»։
«Շատ ավելի կարևոր մոտեցում է այն, երբ հարաբերությունները երկրի հետ են, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական գործչի», - ասել է փորձագետը: Մարկեդոնովը հավելել է նաև, որ երկկողմ հարաբերությունները երկրների միջև պետք է ավելի պրագմատիկ լինեն,իսկ հուզական դրսևորումները կարող են վնասակար լինել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։