Ռուսական մասնակցությունը կարող է դրական ազդել TRIPP–ի իրականացման վրա․ Գալուզին
Գալուզինը հիշեցրել է նաև, որ Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից

RTVI-ին տված հարցազրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, թե «Թրամփի ուղին» դժվար թե արժանանա Իրանի հավանությանը, և կան հիմքեր ենթադրելու, որ այն չի համապատասխանում նաև Չինաստանի շահերին։
Գալուզինը հիշեցրել է նաև, որ Հայաստանի երկաթուղային համակարգը կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից։ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանի տարածքով տարանցումը պետք է իրականացվի ԵԱՏՄ նորմերին և կանոններին համապատասխան՝ ընդգծելով, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում դուրս գալ միությունից։
Նրա գնահատմամբ՝ TRIPP-ը նախատեսվում է անցկացնել այն տարածքով, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից, ուստի նախագծի իրականացման ընթացքում անհրաժեշտ կլինի հաշվի առնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵԱՏՄ-ի դիրքորոշումը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։