Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ
Ռուսական կողմը համոզված է, որ այսպիսով հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի ցածր սակագներ:

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Տեղեկությունը տրամադրում է«Արմենպրես» -ը:
Մոսկվան կարծում է, որ այս առաջարկը Հայաստանի համար շատ լավ առաջարկ է և այդ առիթով պաշոնյան ասել է, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանա, կկարողանա բավարարել երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։
Ռուսական կողմը համոզված է նաև, որ այսպիսով հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայի ցածր սակագներ վերջնական սպառողների համար, ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի երկրի արդյունաբերական աճը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է և միշտ պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր զարգացումներով և փորձով էներգետիկայի նման կենսական ոլորտում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև պատրաստ է Հայաստանի հետ կիսվել թվայնացման տեխնոլոգիաներով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։