Ռուսական բեռ՝ Ադրբեջանով դեպի Հայաստան
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղարկվել 4 վագոն ռուսական պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար։

Այսօր Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի երկաթուղային կայարանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղարկվել 4 վագոն ռուսական պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պարարտանյութերի ընդհանուր քաշը կազմել է 271 տոննա, իսկ հնդկաձավարինը՝ 68 տոննա։
Ավելի վաղ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքով տարանցիկ դեպի Հայաստան էր ուղարկվել ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։