Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է 5 նշանակալի ձեռքբերումներ, որոնք արձանագրվել են ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում
«ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»։

Ֆեյսբուքի իր էջում Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է 5 նշանակալի ձեռքբերումներ, որոնք արձանագրվել են ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում։
«Քանի որ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ՝ թե՛ իմ թիմակից (ՔՊ ֆրակցիայից), և թե՛ ընդդիմադիր խմբակցություններից, վերջին օրերին՝ այսօր ևս, պարբերաբար իրենց խոսքում անդրադառնում են ՀԷՑ-ին, պարզապես հարկ համարեցի մատնանշել 5 նշանակալի ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, որոնց հասել ենք պետական միջամտությամբ՝ ՀԷՑ-ի շուրջ մեկ տարվա ժամանակավոր կառավարման ընթացքում.
ՀՀ 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ը բարելավել է իր դիրքերը 8 կետով՝ 21-րդից բարձրանալով 13-րդ հորիզոնական (2026թ. առաջին կիսամյակում վճարելով 62%-ով ավելի հարկեր, քան 2025թ. նույն շրջանում):
Միջազգային ու տեղական մի շարք բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի շուրջ 400մլն ԱՄՆ դոլարի պարտավորություններից մարվել են մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր (այդ թվում՝ վաղաժամկետ), իսկ ֆինանսական շուկայում ՀԷՑ-ի պարտատոմսերի անվանական արժեքը թանկացել է 7-10%-ով։
ՀՀ-ում հյուրընկալվող՝ COP-17 գագաթնաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով ՀԷՑ-ի պատվիրակմամբ առաջին անգամ մեր երկրում կառուցվում է 35/6 կՎ բարձր լարման նոր մոդուլային ժամանակակից ենթակայան (ծրագրի արժեքը՝ 1,2մլրդ ՀՀԴ)։
Բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու սակագները նվազեցվել են մինչև 40%-ով, իսկ գործող հզորությունների ավելացման գործակիցները՝ մինչև 55%-ով։ Արդյունքում՝ 4-5 անգամ ավելացել են էներգահամակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու հայտերը։
Ընկերության աշխատակիցների կեսից ավելիի դեպքում (3.400-3.500 անձ) բարձրացել են աշխատավարձերը՝ 12-25% չափով, երեք և ավելի անչափահաս զավակներ ունեցող՝ ՀԷՑ-ի շուրջ 400 աշխատակիցների համար ՀԷՑ-ը փոխհատուցում է էլ.էներգիայի ամսական ծախսը, իսկ գլխամասային գրասենյակում շուրջ 500 աշխատակցի համար Ընկերության հաշվին մատուցվում է անվճար որակյալ սնունդ։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։