Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է դատարանի որոշմանը
«Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները»։

«Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ, որ ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանը զրպարտչական արտահայտություններ էր թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ դատարանն այն համարել է գնահատողական դատողություն»։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը ։
Այս առիթով լրատվամիջոցը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ գնահատական տալու դատարանի որոշմանը։ Միկոյանն ասել է, որ Առաջին ատյանի դատարանը մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։
«Հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։
Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարչական արտահայտություններ՝ պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը ևս քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում, դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն։
Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն» ասել է Բագրատ Միկոյանը ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: