Մշակույթ
30 մայիսի 2026 • 15:22
ՌԴ նախագահը Ռոքսանա Բաբայանին շնորհավորել է 80–ամյակի առիթով
Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ Ռոքսանա Բաբայանը վայելում է երկրպագուների սերն ու ճանաչումը տաղանդի, վառ ստեղծագործական ուղու և ընտրած գործին հավատարմության շնորհիվ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծննդյան 80–ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Ռոքսանա Բաբայանի։ Հեռագիրը հրապարակված է Կրեմլի կայքում։
«Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և լայնածավալ հասարակական և բարեգործական աշխատանքը, որին դուք նվիրում եք ձեր էներգիան ու ուժը, արժանի են հատուկ հարգանքի»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում։
Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ Ռոքսանա Բաբայանը վայելում է երկրպագուների սերն ու ճանաչումը տաղանդի, վառ ստեղծագործական ուղու և ընտրած գործին հավատարմության շնորհիվ։
Ռոքսանա Բաբայանը խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի է, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։ Ծնվել է Տաշքենդում։ Հայրական կողմն Արցախից է՝ Շուշիից։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։