ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին
Կլինեն հանդիպումներ, զանգեր և մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ․Վասիլիս Մարագոս

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հունիսի 4-ին սպասվում են կարևոր հանդիպումներ և հեռախոսազանգեր, որից հետո կհայտարարվի Հայաստանին լրացուցիչ աջակցության միջոցառումների մասին։ Այս մասին տեղեկանում ենք« Արմենպրեսս»- ից։
Դեսպանի խոսքով՝Եվրամիությունը աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանի մասնավոր սեկտորի համար։
«Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»,- ասել է Մարագոսը։
Մարագոսն ասել է, որ իրենց նպատակը հայ գործարարներին լսելն է, աջակցելն է, որպեսզի նրանք կարողանան դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։
« Սա իսկապես շատ կարևոր մեկնարկային կետ է, բայց հիմա մենք ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը ընթացիկ մարտահրավերների մասին։ Այս հանդիպման գլխավոր նպատակն է լսել ձեր կարծիքները, իմանալ ձեր սպասելիքների մասին»,- ասել Մարագոսը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։