«ՌԴ-ի կողմից Հայաստանին պաշտպանող սանկցիաները բխում են Ադրբեջանի շահերից». ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանցի օրենսդրի կարծիքով՝ սահմանված մսով ու բանջարեղենով սահմանափակումները նոր հնարավորություններ կբացեն Բաքվի համար, ինչն էլ կապահովի լրացուցիչ արտարժույթի հոսք դեպի Ադրբեջանի տնտեսություն։

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Ռզաևը հայտարարել է, որ ռուսական շուկա ամենաշատ գյուղատնտեսական մթերք արտահանող երկիրը հենց Ադրբեջանն է, ինչն ունի կարևոր տնտեսական, հասարակական և քաղաքական նշանակություն։ Նրա խոսքով՝ չնայած որոշակի ժամանակահատվածներում նկատված սառեցումներին, այսօր էլ Ադրբեջանից դեպի Ռուսաստան մատակարարումները կանոնավոր բնույթ են կրում։ Այս մասին գրում են ադրբեջաբնական ԶԼՄ–ները։
Անդրադառնալով Հայաստանի հնարավորություններին և ստեղծված նոր իրավիճակին՝ պատգամավորը նշել է․
«Հայաստանն Ադրբեջանից բավականին փոքր պետություն է, և նրա գյուղատնտեսական ներուժը բարձր չէ։ Ռուսաստանի կողմից Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները, անասկած, բխում են Ադրբեջանի շահերից։ Առաջացած պահանջարկը ռուսական շուկային կստիպի, որ Ադրբեջանն իր արտադրանքն այնտեղ ներկայացնի ավելի արագ և ավելի մեծ ծավալներով»։
Ռզաևի պնդմամբ՝ ադրբեջանական տեղական արտադրությունը կարող է լրացնել այդ բացը։ Նա նշել է, որ թեև կան որոշակի մշակաբույսեր, օրինակ՝ սալորը, որոնք ավելի շատ Հայաստանում են աճեցվում, սակայն պատժամիջոցների ֆոնին այդ կարիքները կարող են փոխհատուցվել այլ երկրներից, մասնավորապես՝ Ադրբեջանից։
Ադրբեջանցի օրենսդրի կարծիքով՝ սահմանված մսով ու բանջարեղենով սահմանափակումները նոր հնարավորություններ կբացեն Բաքվի համար, ինչն էլ կապահովի լրացուցիչ արտարժույթի հոսք դեպի Ադրբեջանի տնտեսություն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 2-ից սահմանափակել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծումը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուսական կողմն արձանագրել է, որ արտահանող ընկերությունների մեծ մասը չի անցել ստուգումները կամ հրաժարվել է դրանցից։
Բացի այդ, ռուսական կողմը սահմանափակումներ է մտցրել նաև Հայաստանից մրգի, բանջարեղենի, ծաղիկների, որոշ տեսակի կոնյակի ու գինիների, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և վաճառքի վրա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։