ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
Նրա խոսքով՝ ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ:

Ամենահամեստ գնահատականներով՝ Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, եթե միանա Եվրամիությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին անդամակցությունը, ամենահամեստ գնահատականներով, Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտավորապես 23%-ը, մինչդեռ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը 10,5 տոկոսային կետով և գնաճի 22,6 տոկոսային կետով ավելացումը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման: Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20%-ով՝ ներկայիս մակարդակից»,- հայտարարել է Շևցովը։
Նրա խոսքով՝ ակնկալվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ: ՀՀ վարչապետը բազմիցս նշել է՝ Երևանն ընդունում է ԵՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիությունը, սակայն գործընթացը դեռևս չի հասել այն փուլին, երբ պետք է վերջնական որոշում կայացվի։
«Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»,- նշել է ՀՀ վարչապետը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։