ՊՆ ռազմական ոստիկանությունը պարզաբանում է օդանավակայանում իրականացվող ծառայության նպատակը
Գերատեսչությունից հայտնում են, որ ռազմական ոստիկանությունը ծառայություն է իրականացնում «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում՝ իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը, ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների, հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված սահմանային անցակետերում իրականացվող գործողությունների հետ։
Գերատեսչությունից հայտնում են, որ ռազմական ոստիկանությունը ծառայություն է իրականացնում «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում՝ իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու նպատակով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սահմանային անցակետերում, այդ թվում՝ օդանավակայանում, իրականացվող ծառայության հիմնական նպատակն է աջակցել զինվորական կոմիսարիատներին։ Այդ աջակցությունն ուղղված է զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, ինչպես նաև պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացների պատշաճ կազմակերպմանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։