Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ով
Փոխնախարարի խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա բացառել պետական տվյալների կրկնօրինակումը, զգալիորեն բարձրացնել անվտանգության ու գաղտնիության մակարդակը, ինչպես նաև ապահովել թափանցիկություն։

Հայաստանի պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումն այսուհետ կիրականացվի X-Road համակարգով, որը հաջողությամբ գործարկվում է Էստոնիայում և Ֆինլանդիայում: Համապատասխան նախագիծը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նոր համակարգը թույլ կտա բացառել պետական տվյալների կրկնօրինակումը, զգալիորեն բարձրացնել անվտանգության ու գաղտնիության մակարդակը, ինչպես նաև ապահովել թափանցիկություն։
Առավել գործնական կդառնա «մեկ պատուհանի» սկզբունքը: Քաղաքացուց այլևս չի պահանջվի ֆիզիկապես տարբեր պետական մարմիններից տեղեկանքներ հավաքել. մեկ անգամ նույնականացվելուց հետո գերատեսչությունն ինքնուրույն կստանա անհրաժեշտ տվյալները համակարգին միացած մյուս մարմիններից:
Պետական մարմինների համար X-Road-ին ինտեգրվելը պարտադիր կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: ՏԻՄ-երի, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար այն կլինի կամավոր՝ ըստ հայեցողության:
Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հույս հայտնեց, որ այս լուծման շնորհիվ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանությունը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին՝ ապահովելով իրական պաշտպանվածություն, այլ ոչ թե միայն օրենքի տեքստային երաշխիքներ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։