Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ
Մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում։

2025-2026 թվականներին Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցանքի կատարման համար կայացվել է 4 դատավճիռ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ, մասնավորապես՝
1. 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ՝ զինվորական կոչումից զրկում։
2. 2026 թվականի մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։
3. 2026 թվականի մարտի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։
4. 2026 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից կայացված դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է 16 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև գույքի բռնագրավում՝ ավելի քան 20000 ԱՄՆ դոլարի չափով։
Այսպիսով, նշված ժամանակահատվածում պետական դավաճանության համար մեղավոր ճանաչված 4 անձանց նկատմամբ դատարանների կողմից նշանակվել է 15-16 տարի ժամկետով ազատազրկում, որոնցից մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։