ՊԵԿ-ում կայացել է թվայնացման խորհրդի հերթական նիստը
ՊԵԿ համակարգերի վերափոխման գործընթացում կարևորվել են միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի առանցքում ՊԵԿ ռազմավարական զարգացմանն ուղղված թվայնացման նախագծերի և դրանց իրականացման առաջնահերթությունների քննարկումն էր, հայտնում են ՊԵԿ-ից:
Էդուարդ Հակոբյանը հատկապես կարևորել է ՊԵԿ-ի ռազմավարությունից, համապատասխան օրենքներից և ենթաօրենսդրական իրավական ակտերից բխող թվայնացման կարիքների գնահատումը, խնդիրների հստակեցումն ու համապատասխան լուծումները։ Նիստի ընթացքում «Ջի սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել են մշակված ՊԵԿ թվայնացվող նախագծերի կառավարման Dashboard-ը, ինչպես նաև ՊԵԿ-ի ռազմավարությամբ և Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված կիսամյակային առաջնահերթ թվայնացվող նախագծերի ընթացքը։ Քննարկվել են ներկայացված հարկային ու մաքսային համակարգերի թվայնացման նախագծերը՝ սահմանելով ռազմավարական առաջնահերթությունները: Անդրադարձ է եղել առկա մարտահրավերներին, ընթացիկ նախագծերի իրականացման տեխնիկական խնդիրներին, ինչպես նաև թվայնացման ենթակա համակարգերին ու ժամկետներին:
Խորհրդի անդամներն ակտիվ քննարկել են ՊԵԿ-ի թվայնացման նոր նախաձեռնություններն ու ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել ընթացիկ ծրագրերի զարգացման առաջարկներ։ Մասնավորապես, կարևորվել է թվային հարթակի ներդրման միջոցով հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը: Դիտարկվել են նաև ՊԵԿ-ի ներքին համակարգերի կատարելագործումն ու թվայնացման հնարավորությունները: Ներկայացվել է վիճակագրական տվյալները մեկ միասնական հարթակում հրապարակելու նախագծի առաջարկ, որը հավանության է արժանացել խորհրդի անդամների կողմից:
ՊԵԿ համակարգերի վերափոխման գործընթացում կարևորվել են միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։