ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլ»-ում․ առևտրականներն ահազանգում են կապարակնքման վտանգի մասին
Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են, որ ստուգումները մեկնարկել են առավոտից, ինչի պատճառով նրանք չեն կարողանում աշխատել իրենց տաղավարներում:

Aysor.am-ի տեղեկություններով՝ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:
Առևտրի կենտրոնի աշխատակիցներն ահազանգում են, որ ստուգումները մեկնարկել են առավոտից, ինչի պատճառով նրանք չեն կարողանում աշխատել իրենց տաղավարներում: Ըստ առևտրականների՝ մեծ է հավանականությունը, որ առևտրի կենտրոնը կկապարակնքվի:
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են․
«Ստուգումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն օպերատիվորեն հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայքում և այն տրամադրվում է նաև ԶԼՄ-ներին»:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Քննչական կոմիտեի աշխատակիցները շուրջ 12 ժամ խուզարկություն էին իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված ավելի քան 70 հասցեներում: Դրանից հետո կապարակնքվել էին «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»: Թեև օրեր անց կոմբինատի կապարակնիքները հանվել են և ներսում ստուգումներ են ընթանում, ձեռնարկությունը դեռևս չի գործում:
Վերջին օրերին Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով հանել կապարակնիքներն ու վերականգնել աշխատանքը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։