Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին
Փրկարարներին հաջողվել է մոտենալ արծվին և նրան անվնաս տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ։

Լոռու մարզում փրկարարները հատուկ գործողություն են իրականացնել՝ վիրավոր թռչնին օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
-
Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորագետ գետի ափին վիրավոր արծիվ կա։ Ականատեսները նկատել են, որ թռչնի թևը վնասված է, և նրան անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է մասնագետների միջամտությունը։
-
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներին հաջողվել է մոտենալ արծվին և նրան անվնաս տեղափոխել հրշեջ-փրկարարական ջոկատ։
Կենդանու մասին հոգ տանելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով՝ թռչունն արդեն տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ, որտեղ նրանով կզբաղվեն մասնագետները։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։