Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամմերին
Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամմերի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը տրամադրում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Բանկին՝ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղությունների:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։