Հայաստան
4 հուլիսի 2026 • 16:12
Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Այցի ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթացել իրականացվող ծրագրերին, հանդիպել բնակիչների հետ, հայտնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
Մարզային այցի շրջանակում երկրի ղեկավարը նախ այցելել է Վեդիի նորակառույց ջրամբար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 մլն եվրո։ Պատասխանատուները նշել են, որ ջրամբարի ընդհանուր ծավալը 29 մլն մ3 է։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 բնակավայրերի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը, մեխանիկական ոռոգումից անցում կկատարվի ինքնահոս ոռոգման, արդյունքում՝ տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների (կաթիլային ոռոգում) կիրառումը։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ:
Հաջորդիվ Ջրային կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են հանրապետությունում այլ ջրամբարների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հաջորդիվ Դաշտաքար բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ, անդրադարձել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, Կառավարության ծրագրերին։ Բնակիչները բարձրացրել են բնակավայրի դպրոցի շենքի վթարային լինելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը նշել է, որ դպրոցների կառուցման և հիմնանորոգման հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է և այս դեպքում էլ ևս խնդիրը կլուծվի։
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գոռավանում, որտեղ ներկայացվել է բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցման ընթացքը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 291 մլն դրամ, որի 80% կամ շուրջ 232 մլն 960 հազար դրամը հատկացվել է պետական բյուջեից: Նախատեսվում է 2500 քմ տարածքի վրա կառուցել 1105 քմ մակերեսով մանկապարտեզի շենք՝ 90 տեղ հզորությամբ։
Այնուհետև վարչապետը զրուցել է բնակիչների հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին և անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնավան բնակավայր, որտեղ ներկայացվել է բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցման ընթացքը: Հրատապ ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 310 մլն դրամ: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Նախատեսվում է 2730 քմ տարածքի վրա կառուցել է 1105 քմ մակերեսով մանկապարտեզի շենք՝ 90 տեղ հզորությամբ։
Այցի ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։